Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

l-ujBIdutGwO

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:

Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ եւ ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգեւել եք կյանք ու կերտել ճակատագրեր:

Հարգանք եւ խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել եւ դաստիարակել են հերոսներ:

Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն եւ շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք եւ գնահատե՛ք ձեզ եւ հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր եւ թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:

Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:

Շնորհավո՛ր ձեր տոնը»։

--00—ՅՄ