Կյանքը սկսում և շարունակվում է ձեզնով. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ  շնորհավորում եմ գեղեցիկ ու հմայիչ, ուժեղ և խելացի բոլոր կանանց՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Կյանքը սկսում և շարունակվում է ձեզնով: Առողջ եղեք, պահպանեք ձեզ, ձեր սիրելիներին և ապրեք երկար:

Խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»:

--00—ԼՄ