ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորում են Կանանց միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ՆԳՆ-ենթակա-ծառայությունները-շնորհավորում-են-Կանանց-միջազգային-օրվա-առթիվ-800x533

Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում:

Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների առատությունը թող ուղեկից լինեն ձեզ տարվա բոլոր օրերին:

Շնորհավոր Մարտի 8:

--00—ՅՄ