Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում․ Երևանի քաղաքապետի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

429688520_965497271598929_9157313978489779630_n

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց:

Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում:

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում: Սա է, թերևս, ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը այսօր:

Շնորհավոր Մարտի 8»։

--00—ՅՄ