ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի շուրջ դեռ չկա կոնսենսուս, որոշումը հետաձգվել է մինչև 2027-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկան չի ձևավորվի մինչև 2027 թվականը, դեռ կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս դեռ չի ձեռք բերվել։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Ցանկանում եմ նշել, որ ԵԱՏՄ-ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառումը նախատեսվում էր սկսել 2025 թվականին, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է այդ նախագծի տեղափոխումը, կարծում եմ, որ այն կհետաձգվի մինչև 2027թ., օրինակ, հինգից յոթ հարց կա՝ կապված գազի ընդհանուր շուկայի հետ, որոնց շուրջ երկրները կոնսենսուս չունեն»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի, երկրների մոտ համաձայնություն չկա, որ գազի գնի ձևավորման սկզբունքները բոլորի համար պետք է նույնը լինեն։

«Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են դրան, նրանք կարծում են, որ գազի գնի ձևավորման սկզբունքները պետք է այլ լինեն իրենց ներքին շուկաների համար։ Բացի այդ, գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը պետք է դադարեն գործել, սակայն գազ ունեցող երկրները՝ ՌԴ-ն ու Ղազախստանը համաձայն չեն դրան, կարծում են, որ դրանք պետք է շարունակեն գործել մինչև պայմանագրով ավարտը։ Մեր պարագայում, օրինակ, դա կլինի 2041 թ-ը։ Հայաստանն, օրինակ, դրան դեմ է։ Սրանք են երկու առանցքային հարցերը, որոնց շուրջ դեռ չկա կոնսենսուս»։

--00—ԼՀ