Transfermarkt․ ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ււ.j

Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել այս ցանկը․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 180 մլն եվրո։

Երկրորդն ու երրորդն այս ցուցանիշով «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Ֆիլ Ֆոդենն են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 մլն եվրո։

Լավագույն հնգյակում ևս այս երկու թիմերի ներկայացուցիչներն են՝ Դեկլան Ռայսն ու Ռոդրին, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։

է

--00—ԼՀ