Ընտրատեղամասերը բաց են․ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2024-03-17_08-39-36

Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսն արդեն իրենց ընտրությունը կատարել են՝ քվեարկելով ՌԴ նախագահական ընտրություններում, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Առավոտյան ուղիղ 8։00-ին Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասերը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում քվեարկեց նաև մեր երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ–ում այսօր կաշխատեն մինչև 20.00–ն։

Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:

--00—ՅՄ