ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

925690

 

ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է առաքելության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ցավոք, ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այս կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Մոսկվան անհանգստացած է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վերջնագրով և վիրավորական հռետորաբանությամբ։

Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 15-17-ը։ Առաջին անգամ դրանք անցկացվում են երեք օրվա ընթացքում և հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։

--00—ՅՄ