Զախարովան պատասխանել է Ուկրաինայում հրադադարի մասին Մակրոնի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture1

Ֆրանսիան պետք է դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե մտադիր է Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում հրադադարի կոչով հանդես գալ։

Նա նշել է, որ հրադադարի կոչով Մակրոնը պետք է դիմի մերձավորարևելյան հակամարտության կողմերին:

Հիշեցնենք՝ Մակրոնը հայտարարել է, որ հրադադար կառաջարկի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, և որ պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի շուրջ:

--00—ՅՄ