Խաչանովը և Ռուբլևը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում՝ արցախահայերին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2024-03-17_18-00-57

Թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլևը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար։

Մարզիկները ընկերական հանդիպում են անցկացրել ՀԲԸՄ Գլենդելի Արարատ թենիսի ակումբում, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Հանդիպումն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 6:3, 4:6, 10:8 հաշվով։

Խաղի վերջում հավաքվել էր $100 հազարից ավելի։

--00—ՅՄ