ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ընտրություններին ԱՄՆ-ի և Գերմանիայի միջամտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացին արտաքին միջամտության մասին։ Նշվում է, որ հենց ոչ բարեկամ երկրներն են փորձում միջամտել երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտություն կա բոլոր ոչ բարեկամ երկրների կողմից»,- նշել են ԱԳՆ-ում։

Միաժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան առաջատար են Ռուսաստանի ընտրություններին միջամտելու գործընթացում։

--00—ՅՄ