ՀՀ իշխանությունները պատշաճ մակարդակով ապահովել են ՌԴ նախագահական ընտրությունների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1126750

Հայաստանի իշխանությունները ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել են հանրապետության ընտրատեղամասերի անվտանգությունը, միջադեպեր չեն եղել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Բարեբախտաբար, ավելորդություններ կամ միջադեպեր չեն եղել։ Այստեղ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք մեզ հետ համագործակցելով համապատասխան միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։

 --00—ՅՄ