Թուրքիայում երկրպագուները խաղադաշտ են ներխուժել և ծեծել ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2024-03-18_14-33-18

Թուրքիայի առաջին լիգայի «Ֆեներբահչե-Տրաբզոնսփոր» ֆուտբոլային խաղը ավարտվել է 3-2 հաշվով՝ օգուտ «Ֆեներբահչեի»։ «Տրաբզոնսփորի» երկրպագուները խաղի ավարտից անմիջապես հետո մտել են խաղադաշտ ու հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։ Ֆուտբոլային  միջադեպը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։

Իսպանական «MARCA» սպորտային թերթը դեպքի առնչությամբ գրել է, որ  սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին դեպքն է։ Թուրքական ֆուտբոլից հերթական անգամ տխուր պատկերներ են գալիս։ «Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիստները լարված ու դժվար հանդիպումից հետո տոնել են «Տրաբզոնսփորի» դեմ տարած հաղթանակը, որից հետո «Տրաբզոնսփորի» մոլի երկրպագուները մտել են դաշտ ու հարձակվել ֆուտբոլիստների վրա։

Գերմանական «Bild» թերթը դեպքի առնչությամբ գրել է․ «Անհավանական տեսարաններ Թուրքիայի առաջին լիգայում։ «Տրաբզոնսփոր»-ի հարյուրավոր երկրպագուներ հարձակվել են «Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիսնտների վրա»։

Իսպանական սպորտային թերթերից «Mundo Deportivo»-ն ևս անդրադարձել  միջադեպին՝ անվանելով այն դժբախտ դեպք թուրքական ֆուտբոլում, որը հազիվ թե վերջինը լինի։

Իսկ բրիտանական «Telegraaf»-ը նշել է, որ Թուրքիայում գործերը կրկին թարս են ընթանում։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ