ՆԱՏՕ-ի քարտուղարը եկել է համոզի, որ Սյունիքը հակառուսական և հակաիրանական պլացդարմ դառնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Արևմուտքը Հայաստանին ասում է՝ պետք է հավատարմությունդ ապացուցես և ՀԱՊԿ-ից դուրս գաս, որ ավելի որակյալ զենք տրամադրենք։ Արևմուտքի նպատակն է՝ Ռուսաստանին դուրս հանել և այս տարածաշրջանում Թուրքիային կարգել ոստիկան։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ տարածաշրջան այցին՝ Աբրահամ Գասպարյանը նկատեց, որ ցանկանում են Սյունիքը դարձնել հակառուսական և հակաիրանական գործողությունների հարթակ։

«Դեռևս համոզում են, Հայաստանը դեռ որոշում չունի, նա չգիտի, թե ինչ է ստանալու դրա դիմաց, ի՞նչ է տալու»։ Խոսելով Ադրբեջանի կողմից Տավուշի գյուղերի հանձնման պահանջի մասին՝ քաղաքագետը նկատեց, որ Արևմուտքը Տավուշի հարցի վերաբերյալ չեզոք է, քանի որ Տավուշից մի քանի տասնյակ կմ հեռու Ադրբեջանի տարածքում գտնվում է նավթագազային հանգույց, ինչն Ադրբեջանի համար խոցելի է, Բաքուն ապահովագրում է իր թիկունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ