Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

а

Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ավելի դժվար ու ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք և կշարունակենք քայլել միասին՝ ձեռք ձեռքի տված։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմի հետ վերամիավորման 10-ամյակի համերգին։

«Ղրիմը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է և Ռուսաստանի հպարտությունը, Ղրիմը առաջին հերթին մարդիկ են»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Բերդյանսկի և Մարիուպոլի միջև ճանապարհը վերականգնվել է․ այն այլընտրանք կդառնա Ղրիմի կամրջին։ 
 

--00—ՍՊ