Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

օ

Qahana.am-ը հրապարակել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը։

Մարտի 24 - Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

11.00 - Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ

17.00 - Երեկոյան ժամերգություն, Դռնբացեք

Մարտի 25 - Ավագ երկուշաբթի. Արարչագործության, անիծված թզենու եւ տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր

9.00 - առավոտյան ժամերգություն

17.00 - երեկոյան ժամերգություն

Մարտի 26 - Ավագ երեքշաբթի. տասը կույսերի հիշատակության օր (Մատթ. 25:1-13)

9.00 - Առավոտյան ժամերգություն

17.00 - Երեկոյան ժամերգություն

Մարտի 27 - Ավագ չորեքշաբթի. հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության

9.00 - առավոտյան ժամերգություն

17.00 - երեկոյան ժամերգություն

Մարտի 28 - Ավագ հինգշաբթի. հիշատակ Խորհրդավոր ընթրիքի, Սուրբ Հաղորդության հաստատման եւ ոտնվայի

9.00 - Առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ

11.00 - Ս. Պատարագ

16.00 - Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն

19.00 - Խավարման կարգ

Մարտի 29 - Ավագ ուրբաթ. հիշատակ Քրիստոսի խաչելության ու թաղման

11.00 - Խաչելության կարգ

17.00 - Թաղման կարգ

Մարտի 30, Ավագ շաբաթ. հիշատակ դժոխքի ավերման ու արդարների ազատագրման

9.00 - Առավոտյան ժամերգություն

17.00 - Երեկոյան ժամերգություն

18.00 - Ճրագալույցի Ս. Պատարագ

19.30 - Կանթեղներով երթ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հանրապետության հրապարակ

Մարտի 31 - Սուրբ Զատիկ. Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության

11.00 - տոնական Ս. Պատարագ

Ապրիլի 2 – Մեռելոց՝ ննջեցյալների հիշատակության օր

10.30 - Ս. Պատարագ

12.30 - Հոգեհանգստյան կարգ

--00—ԼՀ