Մխիթարյանն իրականացրել է Գևորգ Ղազարյանի տղայի երազանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մխ

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Այս մասին Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել Ղազարյանը:

«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտերի» պես մեծագույն թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»,- գրել է Ղազարյանը ու լուսանկարներ հրապարակել:

Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել մարտի 17-ին կայացած «Ինտեր»-«Նապոլի» խաղին (1:1):

--00—ԼՀ