Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Պաշտպանության նախարարությունը 2023-ին ծախսել է 525 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,8%։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց Պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիստը շարունակվեց փակ ձևաչափով։ Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մյուս տեղակալները` Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը։

--00—ԼՀ