Արթիկի փոխքաղաքապետը կալանավորվել է՝ կաշառքի գործով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դդ

Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նշվում է, որ փոխքաղաքապետը կալանավորվել է նույն գործի շրջանակներում, որով նախկինում մեղադրանք էր առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին: Գործով որպես մեղադրյալ է անցնում 6 անձ, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և ստանալու համար: Մեղադրյալներից երեքը կալանավորված են։  
 

--00—ՍՊ