Բելառուսն արգելել է իր երկրում հայկական կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումն ու իրացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ֆ

Բելառուսի Առողջապահության նախարարութունը արգելել է «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը․

«Արգելվում է Հայաստանի Հանրապետության «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրած կոնյակի ներմուծումը Բելառուսի Հանրապետության տարածք, իրացումը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատճառը ներկանյութերի օգտագործման մասով հայտնաբերված խախտումներն են, որոնք վկայում են արտադրանքի կեղծման մասին։

Առկա ապրանքը հանվել է վաճառքից՝ ոչնչացնելու նպատակով։

--00—ՍՊ