Թիմը վերականգնվել է, պատրաստ է վաղվա խաղին. Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

dd

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին.

«Լավ ծանոթ եմ այս թիմին, մի քանի անգամ խաղացել եմ նրանց դեմ։ Կարծում եմ՝ նրանք դավանում են ուժային, ֆիզիկական, աթլետիկ ֆուտբոլ։ Շատ կարևոր է այսպիսի թիմերի հետ մրցակցելը և հատկապես կարևոր է երիտասարդների համար։ Ցանկալի կլինի նաև, որ վաղվա խաղում դրական արդյունք լինի, որովհետև արդյունքը միշտ էլ կարևոր է։

Կազմի մասին չեմ ուզում խոսել, որովհետև կարող ես պլանավորել, բայց խաղի ընթացքից ելնելով՝ փոփոխություններ անել։

Կոսովոյի դեմ խաղից հետո թիմը վերականգնվել է։ Պատրաստ ենք վաղվա խաղին»։

Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ