ՆԳՆ միգրացիայի և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

տ

Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

--00—ԼՀ