Խուլիգանության դեպք՝ Երևանում․ մասնակիցների մեջ են քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_3

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան փողոցում բնակիչները ամանեղեն և ջուր են նետում մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Արդեն ժամը 12։50-ի սահմաններում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որ Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ ծառահատման աշխատանքներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որի ժամանակ մի քաղաքացի վիրավորանքներ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ  նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզում են, որ նշված տեղեկությունների ահազանգներ ստացած ժամանակահատվածում Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ