Հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում ՀՀ-ին աջակցությունը երկիմաստ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_12

Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տիգրան Բալայանը` պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները»,-գրել է նա` նշելով, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլաարը նշել էր՝ անհրաժեշտ են սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ իրական բանակցություններ, բոլոր տարածքային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում:

--00—ՅՄ