Հութիները հայտարարել են ԱՄՆ չորս առևտրային և երկու ականակիր նավի վրա հարձակումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դդ

 

Եմենի հութիները վերջին 72 ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ԱՄՆ չորս առևտրային նավերի և երկու ականակիր նավերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարեային: 

Նրա խոսքով՝ «Անսար Ալլահ» խմբավորումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Maersk Saratoga և APL Detroit, Huang Pu նավերին, որոնք ապստամբները համարել են կապված կամ ԱՄՆ-ի, կամ Մեծ Բրիտանիայի հետ: Հարձակման է ենթարկվել նաև Pretty Lady-ի բալկերը, որը, հութիների վարկածով, ուղևորվել է Իսրայել:

--00—ՍՊ