Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել և աջակցել ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1133339

Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է զեկույցից, հեղինակներն ընդգծում են այն քայլերը և գործողությունները, որոնք Եվրոպական Միությունը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով Հայաստանի համար առկա խնդիրներն ու սպառնալիքները։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և  էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի  միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ