Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot_2

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել մեկ ռուս դիվանագետի՝ նրան պերսոնա նոն գրատա հայտարարելով։ Այս մասին հայտնում է այդ երկրի արտաքին գործերի նախարարության կայքը։

Նրան հանձնարարվել է լքել Լատվիան մինչև ապրիլի 10-ը։

Նշվում է, որ պատճառը եղել է ինչ-որ «անընդունելի և սադրիչ հրապարակային ելույթը»։

«Չնայած Արտաքին գործերի նախարարության բազմիցս նկատողություններին, Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է իր ոչ կոռեկտ հրապարակային հայտարարությունները՝ ուղղված Լատվիայի կառավարության ինստիտուտների վարկաբեկմանը և լատվիական հասարակության մեջ ատելություն սերմանելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ