Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆֆ

 

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, որը ստորագրվել է Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լեհաստանի «PAP» մամուլի գործակալությունը։

«Պայմանագրի գործողության կասեցումը կնշանակի, որ Լեհաստանի Հանրապետությունը, ինչպես և մյուս երկրները, որոնք կորոշեն դա անել ՝ պաշտոնապես մնալով այդ համաձայնագրի կողմ, պարտավոր չեն լինի կատարել դրա դրույթները», - հայտարարել են Լեհաստանի հանրապետության նախագահի գրասենյակից:

Նշվում է, որ օրենքն ընդունվել է Լեհաստանի Սեյմի կողմից մարտի սկզբին, այնուհետև այն պաշտպանել է Սենատը:

--00—ՍՊ