«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու ՀՀ բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Պ

«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով և պատժամիջոցների սպառնալիքներով։ «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը և Հայաստանը կշարունակեն աշխատել ռիսկերի հեջավորման և իրավիճակը շտկելու ուղղությամբ։», - հավելել է իր խոսքում Պեսկովը։

 

--00—ԱՊ