Սպերցյանը չի տեղափոխվի Սելթիկ, նրանով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

մ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սելթիկ»։ Հայ խաղացողի նկատմամբ շոտլանդական թիմի հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է լրագրող, ինսայդեր Հրաչ Խաչատրյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սպերցյանով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ Ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի 2023/2024 մրցաշրջանի ավարտին։

Էդուարդ Սպերցյանը ռուսական թիմի սան է և հիմնական թիմ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում կազմում անցկացրել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Միևնույն ժամանակ, Transfermarkt ինտերնետային պորտալի համաձայն, խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը:

--00—ԼՀ