Արսենալը հաղթեց Լութոնին, Մանչեսթեր Սիթին՝ Ասթոն Վիլլային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

2024-4-4-1-18-37-750x375

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Լութոնին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Զինագործների» կազմում 24-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Էդեգորը։ Առաջին կեսի վերջնամասում հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Դաիկի Հասիոկան։

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։

11-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ռոդրին։ 9 րոպե անց Ջոն Դյուրանը խփեց պատասխան գնդակը։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 67 միավորով 3-րդ տեղում է։ «Ասթոն Վիլլան» 59 միավորով 4-րդն է։

Աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 68 միավորով։ «Լիվերպուլը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել 2-րդ տեղում է 67 միավորով։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ