ՄՕԿ-ն օլիմպիական կրկնակի չեմպիոն Սադուլաևին չի թույլատրել մասնակցել վարկանիշային մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

օ.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևին թույլ չի տվել մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բաքվում կայանալիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 5-7-ը:

Հայաստանը ևս չի մասնակցելու Բաքվի վարկանիշային մրցաշարին: Բացի այս կա ևս մեկ վարկանիշային մրցաշար, որը կկայանա Ստամբուլում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

--00—ԼՀ