Նոր հիմքի վրա կդրվի Մատենադարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ի.

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Հայր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Հայր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները: Այս մասին հայտնում են Մատենադարանից:

Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը:

--00—ԼՀ