Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նգնոս.

Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ-ից։ 

Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

է
թ
թ

--00—ԼՀ