ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Իրանի Հարավային Հորմոզգան նահանգում սահմանապահ ծառայության հրամանատար Բահադոր Իսմաիլին հայտնել է Բանդար Աբասի մերձակա ջրերում 530 կգ թմրանյութ տեղափոխող նավի առգրավման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Սահմանապահ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նավի առգրավումը հաջող է անցել, ինչի արդյունքում հայտնաբերվել է 530 կգ մետամֆետամին, որը թաքցված է եղել կապոցներում:
--00—ՍՊ