Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղերից, սակայն դա չի երաշխավորում խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

«Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկաման գործի վրա»։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ ունենք կենսական անհնարինություն պատմական Հայաստանի գործելակերպին վերադառնալու հարցում։

Ըստ Փաշինյանի, դա առաջ է բերելու լուրջ արտաքին մարտահրավերներ։

«Պատմական Հայաստանը առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երաշխիք է, որ այդ երկրները մեր հետ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան»,- ասաց նա։

Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին:

«Դեմ չենք սահմանազատումը սկսել ՀՀ-ի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերից, սակայն դա չի երաշխավորում խաղաղություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ