Մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք չէ դիմադրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Varujan-Gexamyan-2-1

Դժվար է գտնել որևէ այլ պետություն, Հայաստանից բացի, որը դատապարտված է սեփական անվտանգության և բարօրության համար հնարավորինս խորը և լիարժեք ճանաչել Թուրքիա պետությունը։ Այս մասին գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Առանց թուրքական պետության էությունը հասկանալու հնարավոր չէ արդյունավետ կերպով դիմադրել դրանից եկող բոլոր տեսակի սպառնալիքներին։ Իրական Թուրքիան ու վերջինիս տարածաշրջանային քաղաքականությունը չհասկանալը հանգեցնում է մեծագույն աղետների։

Այսօր էլ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկա, իսկ եղածին էլ պետք է չդիմադրել։ Ուստի Թուրքիան ճանաչելը մեր հանրության ու ազգային էլիտաների համար առաջնահերթություն է։

Այդ գործը հեշտացնելու համար թուրքագետների մեր խումբը գրել է այս նոր մենագրությունը՝ «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.»։ Գրքում մենք ոչ միայն մանրամասն ներկայացնում ենք Թուրքիա պետության ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլև դրա վարած տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները։

Գրքի վերաբերյալ մնացյալ բոլոր մանրամասները՝ շուտով»։

--00—ՅՄ