ԼՂ ղեկավարությանը խնդրում, աղաչում էինք, որ բանակցեք, պայմանավորվել ենք, զանգով չէին գնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

«Մենք անկեղծ գնացել ենք ինքնորոշման հետևից, ասել ենք՝ ժողովուրդ այսպես չի լինի, պետք է մեր «ինքնորոշում» բառը համընկնի այն բառի հետ, որը գրած է միջազգային բառարանում»։ Այս մասին ԱԺ-ում հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելոց Արցախի բանակցային գործընթացից։

Ըստ Փաշինյանի, այդ բանակցային գործընթացում եղել է որոշակի հակասություններ։

Փաշինյանը նշեց, որ Արցախի ղեկավարության հետ նույնպես եղել է անհամաձայնություն։

«ԼՂ ղեկավարությանը խնդրում, աղաչում,  համոզում էինք, ասում՝ պետք է գանք խոսեք, բանակցեք, պայմանավորվել ենք, հաստատում էին մեկ էլ զանգում ասում, որ չի լինի»,- ասեց նա և ավելացրեց, որ ղեկավարությանը ցուցում է տրված եղել չգնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ