Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ գործողությունն իրականացվել է ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

ռդ.jp

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա Իրանի գիշերային հարձակման հետ կապված: Դրանում մասնավորապես ասվում է, որ «Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում»:

«Ապրիլի 14-ի գիշերը մեծ քանակությամբ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում՝ ի պատասխան տարածաշրջանում իրանական օբյեկտների վրա, այդ թվում՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա հարձակմանը, ինչը մեր երկիրը խստորեն դատապարտել է:

Ցավոք, արևմտյան անդամների դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ համարժեք արձագանքել Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա հարձակմանը։

Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չլուծված լինելը, որոնք հաճախ սնուցվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի:

Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կլուծեն առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ կառուցողական տրամադրված միջազգային խաղացողները նպաստեն դրան», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
 

--00—ԼՀ