Շրջափակված Արցախում մնացած Սոֆիի, ընտանիքի վերամիավորման ու Արցախում թողած հուշերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

2022-ի դեկտեմբերին, երբ փակվեց Արցախի կյանքի ճանապարհը, շատ ընտանիքներ «կիսվեցին». երեխաները մնացին առանց ծնողների և եղավ հակառակը։ Անահիտ Ստեփանյանի 6-ամյա դուստրը Արցախում էր մնացել առանց ծնողների.

«Հիվանդանոցում վիրահատության օրն իմացանք, որ ճանապարհը փակվել է, աղջիկս մնացել այնտեղ. համացանցում լուրեր էին պտտվում, որ ցեղասպանություն կլինի»,-պատմում է Անահիտն ու հավելում. «Դժոխք էր, աղջիկս՝ այնտեղ, մենք՝ այստեղ,տան ճանապարհն էլ՝ փակ»։

Ընտանիքի վերամիավորման, տուն չհասնելու, Արցախում մնացած երեխաների ցեղասպանության վտանգի, Երևանում վերաբացված զարգացման կենտրոնի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

 Մարիաննա Բաղունց

 --00—ԼՀ