Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն անդրադարձել են ահազանգերի ընթացքում հանդիպող խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2024-04-15_10-19-38

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Առաջին հոգեբանական օգնության տրամադրման» և «Զանգերի սպասարկման հոգեբանական առանձնահատկություններ» թեմայով սեմինար-քննարկումներ:

Ներգրավված էին  Փրկարար ծառայության ՃԿԱԿ  «911» ահազանգման կենտրոնի  ծառայողներ և Ոստիկանության ՕԿԿ  զանգերի կենտրոնի աշխատակիցներ։

Սեմինար-քննարկումներին առցանց ձևաչափով մասնակցում էին նաև Փրկարար ծառայության մարզային փրկարարական ահազանգման կենտրոնների օպերատորները։

Միջոցառման նպատակն էր՝

- անդրադառնալ զանգերի սպասարկման ընթացքում հանդիպող խնդիրներին,

- ձևավորել հոգեբանական հմտություններ,

- բարձրացնել ահազանգերի սպասարկման արդյունավետությունը։

դըգդ

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն անդրադարձան ահազանգերի սպասարկման ընթացքում հանդիպող խնդիրներին, դերախաղի միջոցով քննարկեցին դրանց առանձնահատկությունները՝ տալով նմանատիպ իրավիճակներին հնարավոր հոգեբանական մոտեցումներ և լուծումներ։

Սպասարկված տարաբնույթ ահազանգերի քննարկումներն ու տեսանյութերի դիտումներն ուղեկցվեցին ահազանգերի սպասարկման ընթացքում թույլ տրվող հնարավոր բացթողումների վերհանումով, ճանաչողական գործընթացների, ճկուն մտածելակերպի և արագաշարժության զարգացումով, որոնք ուղղված էին ահազանգերի սպասարկման արդյունավետության մակարդակի բարձրացմանը։

Հանդիպումների ընթացքում օպերատորները ծանոթացան հոգեբանական աջակցության բաժնի գործառույթներին, օգտվեցին ռելաքսացիոն սարքավորումներից, ինչպես նաև հոգեֆիզիոլոգ-դիագնոստիկ սարքավորման միջոցով անցան հոգեբանական հետազոտություն։

--00—ՅՄ