Իսրայելն Իրանի հարձակմանը պատասխանելու մասին որոշումը կընդունի առաջիկա օրերին․ ABC News

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ւււ

 Իսրայելի զինվորականները կառավարությանն են ներկայացրել Իրանի գրոհին պատասխանելու տարբերակներ, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա օրերին:

Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչ Փիթեր Լեռներին։

Ինչպես հաղորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմը, ռազմական կաբինետն ապրիլի 14-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում մի քանի ժամ շարունակ քննարկվել են Թեհրանի հարձակմանը պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ։

--00—ԼՀ