Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 մլն․ գումարը․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

f

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի արդյունքում ՀՀ մարզերում գործունեություն ծավալող 42 սկսնակ կին գործարար կստանա 1-ական մլն դրամ:

«Այսպիսով մենք մեր երկրում բարեգործություն անելու նոր մշակույթ ենք ձևավորում։ 1 մլն-ը մեծ գումար է, և մենք գիտենք, թե դա որքան չափելի է այն մարդու համար, ում նվիրաբերում ենք այն։ Բայց կարծում եմ՝ անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

--00—ՍՊ