Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

գգ

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Դուն Ցզյունն իրենց առաջին հեռախոսազրույցն են անցկացրել: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Երկու երկրների միջև ռազմական գծով շփումները վերսկսելու որոշումն ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքում:

--00—ՍՊ