«ՎԱԶ 2121»-ը ճանապարհին գլխիվայր հայտնվել է փոսում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

մե

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ