ԼՂ-ում խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ֆֆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված։ Խաղաղ բնակչությանը հաջողվել է պաշտպանել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ՊԿ փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը՝ նշելով, որ ժամանակն է, որ ռուս զինվորականները վերադառնան։ 

Հիշեցնենք՝ Կրեմլից ավելի վաղ հաստատել էին, որ սկսվել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ իր հերթին հայտարարել էր, որ Արցախից խաղաղապահների դուրսբերման որոշումը կայացրել են ՌԴ և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը:

--00—ՍՊ