Շրի Լանկայում ապրիլի 27-ից 28-ը պարետային ժամ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 27, 24News

պայթյուն

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Շրի Լանկայի իշխանությունը կղզում ահաբեկչությունների շարքից հետո կրկին պարետային ժամ է հայտարարել: Պարետային ժամը կգործի ապրիլի 27-ից՝ տեղի ժամանակով 22:00-ից, մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 04:00-ը:

Սուրբ Զատկի օրը` ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել էր 260 մարդ, 500-ից ավելի մարդ վիրավոր է։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: