Կբարձրանա 3-րդ երկրներից ՀՀ ներկրվող 700-800 անուն ապրանքների, նաև մեքենաների մաքսատուրքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքերի սպասվող բարձրացումը պետք է փորձել փոխհատուցել ներքին հարկային փոփոխություններով։Այս մասին մայիսի 14-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նրա պարզաբանմամբ՝ Հայաստանը, գտնվելով ԵՏՄ-ում, որոշակի պարտավորություններ է վերցրել, այդ թվում միասնական նորմերի ձեւավորման տեսակետից։ «Արտոնյալ ռեժիմի երկարացումը կարող է արդարացիորեն առաջ բերել որոշակի հարցեր ԵՏՄ գծով մեր գործընկերների մոտ։ Գործընկեր երկրների քաղաքացիները Հայաստանից տանում են մեքենաներ եւ իրացնում այնտեղ։ Բնականաբար, դա չի կարող հարցեր չառաջացնել երկրների ղեկավարների մոտ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանան երրորդ երկրներից Հայաստան ներկրվող 700-800 անուն ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսատուրքերը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս