Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը․ Մորգան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Հայտնի բրիտանացի լրագրող եւ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու խնդիրներին՝ հետևյալ հարցադրում անելով «Չելսիին»․

««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չե՞ք պատրաստվում որեւէ քայլ անել։

Եթե «Արսենալն» ու «Չելսին» հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- գրել է Մորգանը Թվիթերում։

Մորգանը «Արսենալի» հայտնի երկրպագու է։

Հիշեցնենք, որ «Արսենալն» ու «Չելսին» Եվրոպայի լիգայի գավաթը Բաքվում վիճարկել են մայիսի 29-ին։ Մայիսի 21-ին «Արսենալը» հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնելու Ադրբեջան։

Տեսանյութեր

Live

Լրահոս