Նազարբաևը Պուտինի առաջարկով նշանակվել է ԵՏ բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 29, 24News

Նազարբաև

«Nur.kz» կայքը գրում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշակակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ։ Որոշման մասին հայտարարվել է Նուր-Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ:

Կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկի հեղինակը  Վլադիմիր Պուտինն է։ ՌԴ նախագահի առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ-ի ստեղծման գործում Նազարբաևն ունի մեծ ավանդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս